Արցախում կորոնավիրուսի 10 նոր դեպք է գրանցվել
12:39 - 15 հոկտեմբերի, 2021

Արցախում կորոնավիրուսի 10 նոր դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 14-ին կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից մեկը երեխա է: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 58 վարակակիր, որից 8-ը Մարտակերտի շրջանային բուժմիավորումում: Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 27-ինը՝ ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
 
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14226 քաղաքացու հետազոտություն, որից 1317-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
 
«Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով ձեր և ձեր հարազատների առողջությունը:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» և շրջանային բուժմիավորումներում»,- նշված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել