Կամրջի վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Նորապատից Մրգաշատ տանող ճանապարհը
12:54 - 15 հոկտեմբերի, 2021

Կամրջի վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Նորապատից Մրգաշատ տանող ճանապարհը

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ից՝ ժամը 9։00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 14։00-ը, փակ է լինելու Հ-15 /Մ-5/ (Նորապատ) - Արգավանդ – /Մ-3/ (Վարդանաշեն) ավտոճանապարհի կմ 1+300 հատվածը (Նորապատից դեպի Մրգաշատ)՝ կամրջի վերականգնման աշխատանքներով պայմանավորված։

«Արմավիր ճանշինվարպետ» ՓԲԸ-ի կողմից իրականացվելու են կամրջային պանելների, բետոնապատման և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել