Ադրբեջանը Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորել է ռազմա-քաղաքական եղանակով, պատրաստ ենք նաև բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ. Ալիև |tert.am|
13:46 - 15 հոկտեմբերի, 2021

Ադրբեջանը Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորել է ռազմա-քաղաքական եղանակով, պատրաստ ենք նաև բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ. Ալիև |tert.am|

tert.am: Ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ անցյալ տարվա նոյեմբերի 9-ին ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միւև ձեռք բերված համաձայնությամբ վերջ է դրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

«Հետհակմարտային ժամանակաշրջանն, ընդհանուր առմամբ, հանգիստ է անցնում: Հետհակամարտային եմ ասում, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անցյալում է մնացել: Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային մաբողջականությունը, կատարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը պահանջում էր հայկական ուժերի անհապաղ դուրսբերումը Ադրբեջանի տարածքից: Ադրբեջանը Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորել է ռազմա-քաղաքական եղանակով»,- ասել է Ալիևը:

Ալիևը շեշտել է, որ համաձայնագրի կնքումից հետո հայկական ուժերը դուրս են եկել Ակնայի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններից, իսկ մինչ այդ «ադրբեջանական զինված ուժերը ավելի քան 300 գյուղ ու քաղաք են ազատագրել մարտի դաշտում»:

«Պատերազնմից հետո Ադրբեջանի ավելի քան 150 քաղաքացի է զոհվել կամ վիրավորվել ականի պայթյունների հետևանքով»,- ասել է ադրբեջանցի նախագահը՝ հավելելով, Հայաստանը «հրաժարվում է տրամադրել ականապատման բոլոր քարտեզները»: Նրա խոսքով՝ մինչ այս տրամադրված քարտեզների ճշտությունը 25 տոկոս է կազմում:

«Անցած տարվա ընթացքում՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնել է վերահսկողությունը Իրանի հետ պետական սահմանաի 130 կմ-անոց ճանապարահատվածի նկատմամբ, կանգենցրել է թմրանյութի շրջանառությունն Իրանից Ջաբրայիլի (Ջրական) շրջանով դեպի Հայաստան և Եվրոպա»,- հավելել է Ալիևը՝ Հայաստանին և Իրանին մեղադրելով դեպի Եվրոպա թմրանյութեր տեղափոխելու համար:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել