Պուտինն ԱՊՀ երկրների խորհրդի նիստում անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորմանը |tert.am|
14:38 - 15 հոկտեմբերի, 2021

Պուտինն ԱՊՀ երկրների խորհրդի նիստում անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորմանը |tert.am|

tert.am: Ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդարդարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու Ռուսաստանի դերակատարությանը:

«Ռուսական խաղաղապահ զորակազմը ձեռք բերված գրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորն է: Մեր աջակցությամբ իրականացվում է հումանիտար բեռների տեղափոխումը, տարածքների ականազերծումը՝ ի դեպ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի տարածքում, վերակագնվում են կենսաապահովման համակարգերը, բուժօգնություն է տրամադրվում բնակչությանը»,- նշել է Պուտինը:

Վերջինս ընդգծել է, որ «այդ ամենը ևս մեկ անգամ հաստատում է ռուսական իմաստությունն այն մասին, որ «վատ խաղաղությունն անգամ ավելի լավ է, քան լավ պատերազմը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել