Ադրբեջանը Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է մանեկեններն ու սաղավարտները. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|
15:33 - 15 հոկտեմբերի, 2021

Ադրբեջանը Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է մանեկեններն ու սաղավարտները. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի պահանջով Բաքվի «ռազմավարի պուրակից» արդեն հեռացվել են բոլոր մանեկեններն ու սաղավարտները: Այդ մասին Առաջին ալիքի «Լուրեր» լրատվական ծրագիրը երեկոյան թողարկման եթերում ասել է Հաագայի դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Ադրբեջանական կողմը հավաստում է ներկայացրել, որ այդ «ռազմավարի պուրակից» հանվել են մանեկենները, սաղավարտները: Դա կարևորագույն հանգամանք է շեշտելու համար, որովհետև փաստացի դա կատարվել է Հայաստանի կողմից հայցը ներկայացնելուց հետո ընկած ժամանակահատվածում»,  - ասել է Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ շահերի ներկայացուցիչը: Հայկական կողմը, սակայն, պահանջումէ  պուրակը փակել ամբողջությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել