Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ սահմանազատմանը՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով |hetq.am|
19:57 - 15 հոկտեմբերի, 2021

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ սահմանազատմանը՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով |hetq.am|

hetq.am: Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ սահմանազատման հարցով՝ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման պայմանով։ Այդ մասին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Պատերազմն ու հակամարտությունը մնացել են պատմության մեջ։ Մենք պատրաստ ենք սահմանազատման հարցով բանակցություններ սկսել Հայաստանի հետ ՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով»,- հայտարարել է Ալիևը։ 

Ըստ նրա՝ Ադրբեջանը Հայաստանի հետ պատրաստ է նաև բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ։ «Ադրբեջանը պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը։ Հուսանք, որ Հայաստանի ղեկավարությունը բաց չի թողնի այս պատմական հնարավորությունը»,- նշել է Ալիևը։ 

Հոկտեմբերի 15-ին առցանց ձևաչափով ընթանում էր ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարել է, որ քաղաքական կամքի պարագայում հնարավոր է տարածաշրջանում փոխել առկա իրավիճակը՝ հասնելով իրական կայունության ու խաղաղության:

«ՌԴ-ն և անձամբ Վլադիմիր Պուտինը էական դերակատարում ունեցան 44-օրյա պատերազմի դադարեցման գործում: Նրանք այսօր էլ առանցքային դերակատարում ունեն տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Մենք շնորհակալություն ենք հայտնում այդ ջանքերի համար»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:

Առավել մանրամասն՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել