Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Ռելք» հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է կնքվել
10:35 - 16 հոկտեմբերի, 2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Ռելք» հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է կնքվել

Մարդկային կապիտալի զարգացման գործում արժևորելով պետություն-մասնավոր հատվածի ամրապնդումը՝ համագործակցության հուշագիր է կնքվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Ռելք» հիմնադրամի միջև։

Կարևորելով գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցային շրջանակի ընդլայնումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հուշագրի կնքումը սոցիալական պաշտպանության ոլորտում ևս մեկ կարևոր քայլ է համարել։

«Ռելք» հիմնադրամի համահիմնադիր Տանիա Այդենյանն ընդգծել է բարձր տեխնոլոգիական ոլորտում աշխատուժի կարողությունների զարգացման ու աշխատանքային հնարավորությունների ընդլայնման կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով համատեղել ջանքերն ու ռեսուրսները երիտասարդների զբաղվածության ապահովման գործում։

Հուշագրի շրջանակում նախարարության կողմից ընտրված շահառուների համար «Ռելք» հիմնադրամի կողմից կկազմակերպվեն մասնագիտական կարողությունների զարգացման դասընթացներ, որոնք հաջողությամբ ավարտած շահառուներն աջակցություն կստանան աշխատանք փնտրելու գործում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել