Մեծ Բրիտանիայում պատգամավորի սպանությունից հետո կխստացվի օրենսդիրների անվտանգությունը |armenpress.am|
17:29 - 16 հոկտեմբերի, 2021

Մեծ Բրիտանիայում պատգամավորի սպանությունից հետո կխստացվի օրենսդիրների անվտանգությունը |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը հայտնել է, որ պատգամավոր Դևիդ Էյմեսի սպանությունից հետո միջոցներ կձեռնարկվեն մյուս խորհրդարանականների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Միջոցները ձեռնարկվում են հենց հիմա»,- ասել է նա Sky News-ի եթերում՝ չհստակեցնելով, թե ինչ գործողությունների մասին է խոսքը:

Պրիտի Պատելը տեղեկացրել է, որ հարցը քննարկվել է խորհրդարանի խոսնակների, ոստիկանության ու անվտանգության ծառայությունների հետ:

Դևիդ Էյմեսը դանակահարվել էր հոկտեմբերի 15-ին: Սպանության կասկածանքով ձերբակալվել է 25-ամյա մի տղամարդ: Ոստիկանությունը հարձակումը որակել է որպես ահաբեկչություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել