Դանիել Իոաննիսյանը ահազանգում է Տեղ համայքնում ընտրախախտումների մասին
12:22 - 17 հոկտեմբերի, 2021

Դանիել Իոաննիսյանը ահազանգում է Տեղ համայքնում ընտրախախտումների մասին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է Սյունիքի մարզի Տեղ համայնքում անկացվող տեղական ինքնակառավարման ընտրություններում տեղի ունեցող ընտրախախտումների մասին․
 
«Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության ներակայցուցիչները`
 
1. Մեքենաներով ընտրողներին տանում ու բերում են։ Ըստ առկա տեղեկությունների, այդ նպատակի համար ներգրավվել են նաև վարձակալված «Նիվաներ»։
 
2. Ընտրողներին բերել-տանելու համար օգտագործվող մեքենաների համարները հանած են։ Դիտորդների կողմից այդպիսի մի «Մազդաի» հետապնդման փորձը չստացվեց, առանց համարների մեքենան փախավ։
 
3. Բազմաթիվ տեղերում պաստառներ են փակցրել օրենքի խախտմամբ և վարչական ռեսուրսի չարաշահմամբ։ Օրինակ` Հայփոստի շենքի վրայի այս ահռելի պաստառը։
 
4. Միաժամանակ 3 վստահված անձանցով գտնվել են ընտրական տեղամասում, երբ օրենքը, ՏԻՄ ընտրությունների համար, թույլատրում է միայն մեկը»,-ասված է գրառման մեջ։ 
 
Нет описания фото.



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել