Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը հանգեցնում Է նոր շտամների հայտնվելուն. Գուտերիշ |armenpress.am|
11:00 - 18 հոկտեմբերի, 2021

Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը հանգեցնում Է նոր շտամների հայտնվելուն. Գուտերիշ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում Է, որ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անհավասարաչափ բաշխումը հանգեցնում Է նոր շտամների զարգացման եւ տնտեսական անկման շարունակման:

«Պատվաստանյութերի (բաշխման գործում) անհավասարությունը COVID-19-ի նոր տարբերակներին թույլ Է տալիս զարգանալ եւ աճել՝ աշխարհը մատնելով Էլ ավելի շատ զոհերի եւ շարունակելով տնտեսական անկումը»,- հոկտեմբերին 16-ին գրել Է նա իր Twitter-ում:

Նրա խոսքով՝ «առանց համակարգված եւ հավասար մոտեցման չի լինի (ախտահարման) դեպքերի կայուն կրճատում ոչ մի երկրում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել