Վրաստանը և ԱՄՆ-ը պաշտպանության ոլորտում նոր համաձայնագիր կստորագրեն |1lurer.am|
12:54 - 18 հոկտեմբերի, 2021

Վրաստանը և ԱՄՆ-ը պաշտպանության ոլորտում նոր համաձայնագիր կստորագրեն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի՝ Թբիլիսի կատարած պաշտոնական այցի շրջանակում Միացյալ Նահանգներն ու Վրաստանը կստորագրեն համաձայնագիր Վրաստանի պաշտպանական և զսպման հնարավորությունների ամրապնդման մասին՝ հաղորդել է ТАСС-ը՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

Պենտագոնի ղեկավարին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն:

Օսթինն ու Բուրչուլաձեն կհանդիպեն նաև առանձին, որից հետո լրատվամիջոցների առջև հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Այցի ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարարը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, կայցելի Վրաստանի ռազմակայաններից մեկը:

Վրաստանը և Միացյալ Նահանգները 1992 թվականից համագործակցում են քաղաքականության, տնտեսության, առևտրի, իսկ 1990-ականների վերջերից՝ պաշտպանության և անվտանգության ոլորտներում: 2009 թվականի հունվարին Վաշինգտոնում ձևավորվել էր երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խարտիան, որը նախատեսում է համագործակցություն անվտանգության, պաշտպանության, առևտրի, տնտեսության, մշակույթի, ինչպես նաև հումանիտար ոլորտներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել