Գորիսեցիները վերահաստատեցին, որ Սյունյաց աշխարհի մեր գեղատեսիլ քաղաքի ապագան կապում են հենց Ձեզ հետ․ Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորել է Առուշ Առուշանյանին
13:04 - 18 հոկտեմբերի, 2021

Գորիսեցիները վերահաստատեցին, որ Սյունյաց աշխարհի մեր գեղատեսիլ քաղաքի ապագան կապում են հենց Ձեզ հետ․ Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորել է Առուշ Առուշանյանին

Ստեփանակերտի քաղաքապետ Դավօթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգարժան Առուշ Գագիկի, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Գորիսի քաղաքապետ վերընտրվելու կապակցությամբ: Գորիսեցիները իրենց վստահության քվեով վերահաստատեցին, որ Սյունյաց աշխարհի մեր գեղատեսիլ քաղաքի ապագան կապում են հենց Ձեզ հետ: Այդ իրողությունը և՛ պատիվ է, և՛ պատասխանատվություն:

Համոզված եմ՝ կարդարացնեք Ձեր հազարավոր վստահորդների հույսերը: Նաև հավատում եմ, որ այսուհետ ևս Ձեր անմիջական մասնակցությամբ կամրապնդվի Գորիսի ու Ստեփանակերտի միջև փոխգործակցությունը: Գիտեմ, որ դրա ջատագովն եք:

Վկան 44-օրյա պատերազմի օրերին Ստեփանակերտում Ձեր նախաձեռնությամբ իրականացված մի շարք մարդասիրական ծրագրերն են: Հիշում ենք և գնահատում: Մաղթում եմ Ձեր բոլոր հայրենաշեն ձեռնարկներին հաջողություն, Ձեզ քաջառողջություն և խաղաղ երկինք»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել