ԶՈՒ-ում սեզոնային գրիպի կամ սուր շնչառական հիվանդությունների թվաքականի աճի միտում չի արձանագրվել. ՀՀ ՊՆ
14:25 - 19 հոկտեմբերի, 2021

ԶՈՒ-ում սեզոնային գրիպի կամ սուր շնչառական հիվանդությունների թվաքականի աճի միտում չի արձանագրվել. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունն անդրադաձել է զինված ուժերում սեզոնային գրիպի մեծ տարածման և զինծառայողների չպատվաստվելու վերաբերյալ մտահոգություններին:

«Ի պատասխան սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի կողմից հնչեցված մտահոգությանը, թե զինված ուժերում սեզոնային գրիպի մեծ տարածում է նկատվում, և, բացի դրանից, զինծառայողները չեն պատվաստվում COVID-19-ի դեմ, հայտնում ենք, որ անհանգստության որևէ պատճառ չկա. սեզոնային գրիպի կամ սուր շնչառական հիվանդությունների թվաքականի աճի միտում չի արձանագրվել, իսկ պատվաստումները ոչ միայն իրականացվում են, այլև դրա ցուցանիշները էապես բարձր են, քան քաղաքացիական բնակչության շրջանում»,- նշված է ՊՆ-ի ֆեյսբուքյան էջում։

 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել