factor.am: 6.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Միջերկրական ծովում՝ հունական Կրետե կղզու մոտակայքում, հայտնում է Միջերկրածովյան սեյսմոլոգիական եվրոպական կենտրոնը (EMSC): Ցնցումները գրանցվել են ժամը 05։32-ին:
Էպիկենտրոնը գտնվել է Հերակլիոնից 308 կմ և Կարպատոս կղզուց մոտ 115 կմ հեռավորության վրա, օջախը՝ 60 կիլոմետր խորությամբ: Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։ Ստորգետնյա ցնցումները զգացել են նաև Իսրայելի և Միջերկրական ծովի արևելյան մասի այլ երկրների բնակիչները՝ Թուրքիայից մինչև Եգիպտոս:
comment.count (0)