Ռուսաստանն է սկսել պատերազմը Ուկրաինայի արևելքում և Ռուսաստանն է խոչընդոտում խաղաղ կարգավորմանը. Պենտագոնի ղեկավար |azatutyun.am|
09:16 - 20 հոկտեմբերի, 2021

Ռուսաստանն է սկսել պատերազմը Ուկրաինայի արևելքում և Ռուսաստանն է խոչընդոտում խաղաղ կարգավորմանը. Պենտագոնի ղեկավար |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լոյդ Օսթինն այսօր Կիևում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է, թե Ռուսաստանն է սկսել պատերազմը Ուկրաինայի արևելքում և Ռուսաստանն է խոչընդոտում խաղաղ կարգավորմանը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի հնարավորինս աջակցել Ուկրաինային իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու կարողությունները զարգացնելու համար։ 2014 թվականից ի վեր ԱՄՆ-ն 2,5 միլիարդ դոլարի աջակցություն է ցուցաբերել ուկրաինական ուժերին։

Լոյդ Օսթինն ասել է, որ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ԱՄՆ-ի աջակցությունը անսասան է և հայտարարել․ «Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանին վերջ տալ Ղրիմի օկուպացիային, դադարեցնել պատերազմը Ուկրաինայի արևելքում, դադարեցնել իր անկայունացնող ակտիվությունը Սև ծովում և Ուկրաինայի սահմանների երկայնքով, ինչպես նաև հաքերային մշտական հարձակումները և չարամիտ այլ գործողությունները ԱՄՆ-ի և մեր դաշնակիցների դեմ»։

Խոսելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարի մասին, նա ասել է, որ որևէ երրորդ երկիր չի կարող վետո դնել ՆԱՏՕ-ի անդամակցության որոշումներին։ «Ուկրաինան իրավունք ունի որոշելու իր սեփական արտաքին քաղաքականության ապագան, և մենք ակնկալում ենք, որ նրանք դա կարող են անել առանց կողմնակի միջամտության»,- նշել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել