Գեղարքունիքում ձկնորսները փակել էին ճանապարհը․ պատճառը կառավարության որոշումն է |tert.am|
15:19 - 20 հոկտեմբերի, 2021

Գեղարքունիքում ձկնորսները փակել էին ճանապարհը․ պատճառը կառավարության որոշումն է |tert.am|

tert.am: Գեղարքունիքի մարզի մի խումբ բնակիչներ փակել էին Երևան-Սևան մայրուղին։ Պատճառը կառավարության որոշումն է։

«Շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է Սևանում միջոցառում կազմակերպել արդյունագործական ձկնորսություն անելու համար։ Որոշվել է, որ ապրիլից մինչև սեպտեմբել թույլատրելի է որսալ 250 կգ ձուկ, որը յուրաքանչյուր օրվա համար անում է 1.5 կգ ձուկ, այսինքն՝ թվով 3-4 ձուկ»,- ասաց բողոքի ակցիա իրականացնող գյուղացիներից մեկը։

«Այս մարդիկ ասում են՝ գնացեք օրական որսացեք 3-4 ձուկ, բերեք, ընտանիք պահեք։ Մարդիկ վառելիք են օգտագործում, ռեսուրս են ծախսում օրական 4 ձուկ որսալու համա՞ր։ Մեր մարզից ընտրված պատգամավոր ունենք, երբ մոտենում ենք այդ հարցով, ասում է՝ ինձ հետ գործ չունեք»։

Բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, որ մի քանի ամիս առաջ նույն խնդրով կրկին փակել են ճանապարհը, որից հետ ստացել են դատարկ խոստումներ։

Բնակիչները նշում են, որ լճից դուրս է եկել 10.000 տ ձուկ, սակայն դրա վերաբերյալ համապատասխան արձանագրություն չի եղել։

Ակցիայի մասնակիցներին հանդիպեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ով նշեց, որ դա Կառավարության որոշումն է և ո՛չ նախարարները, ո՛չ էլ մարզպետն այդ որոշումը չկատարելու իրավունք չունեն։

«Եթե ցանկանում եք, որ այդ որոշումը չեղարկվի կամ փոփոխություն արվի, դրա համար անհրաժեշտ է ժամանակ»,– ասաց մարզպետը և հորդորեց բացել ճանապարհը և տալ 3 օր ժամանակ, եթե հարցին լուծում չտրվի, խոստացավ հանդիպել կրկին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել