Մեծ Բրիտանիան հաստատել է երկրում կորոնավիրուսի «դելտա» շտամի նոր ենթատեսակի տարածման փաստը |armenpress.am|
22:17 - 20 հոկտեմբերի, 2021

Մեծ Բրիտանիան հաստատել է երկրում կորոնավիրուսի «դելտա» շտամի նոր ենթատեսակի տարածման փաստը |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը հայտնել է, որ երկրում տարածվում է կորոնավիրուսի «դելտա» շտամի նոր ենթատեսակը: Սակայն նա նշել է, որ դեռևս չկան ապացույցներ, որ այդ ենթատեսակն ավելի վտանգավոր է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ դելտա շտամի նոր ենթատեսակը՝ AY.4.2-ը, կարող է բուն «դելտա»-ից 10-15 տոկոսով ավելի վարակիչ լինել: Եթե այդ տվյալները հաստատվեն, ապա այս տեսակը կդառնա ամենավարակիչը կորոնավիրուսի տարածումից ի վեր:

Գիտնականները կարծում են, որ հենց AY.4.2-ը կարող է պատճառ լինել Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեպքերի թվի աճի համար: Հայտնի է, որ երկրում վարակումների 10 տոկոսն արդեն պատկանում են AY.4.2 տեսակին:

«Կորոնավիրուսը մուտացվում է, և մենք անդադար նոր տեսակներ ենք հայտնաբերում, այդ թվում և «դելտա»-ի նոր տեսակը, որն այս պահին անվանում են AY.4.2: Այս տեսակն այժմ արագ տարածվում է: Թեպետ այս պահին չկան տվյալներ այն մասին, որ AY.4.2-ն ավելի վտանգավոր է, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է հաջորդել դրան: Մենք պետք է պատրաստ լինենք»,- ասել է նախարարը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել