Շատ երկրներում տեղյակ չեն թմրամիջոցների շրջանառության դեմ Իրանի պայքարի մասին. ԻԻՀ դեսպանատան արձագանքը Ալիևի հայտարարությանը |armenpress.am|
10:54 - 21 հոկտեմբերի, 2021

Շատ երկրներում տեղյակ չեն թմրամիջոցների շրջանառության դեմ Իրանի պայքարի մասին. ԻԻՀ դեսպանատան արձագանքը Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Իրանի դեսպանատունն արձագանքել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Հայաստանը Իրանի հետ համագործակցաբար ԼՂ տարածքն օգտագործել է դեպի Եվրոպա նարկոթրաֆիկի համար»: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ դեսպանատնից նշել են, որ շատ երկրների հասարակություններ տեղյակ չեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ Իրանի Իսլամական Հանրապետության լայնածավալ պայքարի մասին:

«Ի պատասխան  հոկտեմբերի 15-ին ԱՊՀ պետությունների  ղեկավարների խորհրդի նիստին Իրանի Իսլամական Հանրապետությանն և Հայաստանի Հանրապետությանը հասցեագրված մեղադրանքների,   հարկ է նշել, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում հազարավոր նահատակների և վիրավորների զոհաբերությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ընդամենը մի փոքրիկ մասնիկ է Իրանի Իսլամական Հանրապետության հանձնառած և շարունակական ջանքերի`այս չարաբաստիկ երևույթի դեմ պայքարում, ինչը բազմիցս հաստատվել է համապատասխան միջազգային կառույցների կողմից:

Իրանի Իսլամական Հանրապետությունը սերտորեն համագործակցում է հարևան երկրների հետ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, որի մասին նշվել է նույն հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի խոսքում`ի պատասխան Ադրբեջանի նախագահի պնդումների: Հատկանշական է, որ համաձայն Իրանի Իսլամական Հանրապետության թմրամիջոցների դեմ պայքարի ոստիկանության պետի հայտարարության, 2021 թ. սկզբից  մինչ այսօր Իրանի Իսլամական Հանրապետության պատկան մարմինները 140 դեպքերում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ցանցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում են իրականացրել Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների հետ:

Իրանի Իսլամական Հանրապետությունը, թմրանյութերի արտադրությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն որոշ կենտրոններին մոտ գտնվելու պատճառով, մեծ ճնշումներ է հանդուրժում`թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի  ընթացքում:

Ըստ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության կողմից միջազգային կառույցներին  ներկայացված պաշտոնական զեկույցների ՝ 2020թ. Իրանի իրավապահ մարմինները մաքսանենգներից առգրավել են ավելի քան 1,147 տոննա թմրանյութեր և մոտ 3,000 զինված բախումներ ունեցել մաքսանենգների հետ պայքարում , որի հետևանքով, ցավոք, զոհվել է տասը ոստիկան:

Շարունակությունը՝ armenpress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել