ՌԴ ԱԳՆ-ն Իրանին և Ադրբեջանին կոչ է անում սահմանին իրավիճակը կարգավորել դիվանագիտական ու քաղաքական ճանապարհով |factor.am|
20:13 - 21 հոկտեմբերի, 2021

ՌԴ ԱԳՆ-ն Իրանին և Ադրբեջանին կոչ է անում սահմանին իրավիճակը կարգավորել դիվանագիտական ու քաղաքական ճանապարհով |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Իրանի և Ադրբեջանի միջև լարված հարաբերություններին։ Նա հույս է հայտնել, որ Թեհրանն ու Բաքուն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կկարգավորեն իրավիճակը սահմանին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Ադրբեջանի և Իրանի սահմանին լարվածության նվազման օգտին։ Համոզված ենք, որ բոլոր հարցերը՝ կապված իրար մտերիմ երկու պետությունների հետ, պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով, այդպիսով հաղթահարվում են տարաձայնությունները բարիդրացիության ոգով»,- ասել է Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում։




Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել