Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները. Վլադիմիր Պուտին
23:04 - 21 հոկտեմբերի, 2021

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները. Վլադիմիր Պուտին

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» քննարկման ակումբի հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Բաքուն և Երևանը կարողացան դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում ՝ հրաժարվելով վայրկենական շահերից և այժմ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար:

«Ի վերջո նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը։ Բայց բանը միայն սրանում չէ, թեև մարդկային կյանքեր փրկելուց ավելի կարևոր բան չի կարող լինել։ Այդուհանդերձ, դեռևս կան կարևոր ասպեկտներ, այն է՝ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել ընդհանուր տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար։ Այս պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները երկարաժամկետ հեռանկարում, և երկու կողմերն էլ գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները, ուզում եմ ընդգծել սա։ Եվ սա բոլորի շահերից է բխում», - ասել է Պուտինը:

Նա մանրամասնել է, որ այս դեպքում հնարավոր կլինի ապաշրջափակել տրանսպորտային ուղիներն ու տնտեսական կապերը տարածաշրջանում, ինչը պայմաններ կստեղծի երկու երկրների անվտանգության համար։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել