Զինվորականներն արտակարգ դրություն են հայտարարել Սուդանում և ցրել կառավարությունը |tert.am|
15:55 - 25 հոկտեմբերի, 2021

Զինվորականներն արտակարգ դրություն են հայտարարել Սուդանում և ցրել կառավարությունը |tert.am|

tert.am: Սուդանի Ինքնիշխան խորհրդի անցումային իշխանության նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել, ինչպես նաև ցրել է կառավարությունը: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին վերջինս հայտարարել է հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս:

Բացի այդ, վերջինս հայտարարել է 2019 թվականի սահմանադրական հռչակագրի որոշ կետերի չեղարկման մասին: Ընտրություններ են նշանակվել 2023 թվականի հուլիսին: 

Ալ-Բուրհանը վստահեցրել է, որ զինված ուժերը շարունակում են ժողովրդավարական անցումը մինչև իշխանության փոխանցումը քաղաքացիական կառավարությանը, իսկ վարչապետի ձերբակալությունը հարկադրված է համարում, քանի որ նրա գործողությունները սպառնում էին պետական անվտանգությանը: 

Ընդդիմությունը խորհրդի նախագահի հայտարարությունը որակել է որպես հեղաշրջում:

Զինվորականներն անջատել են համացանցը: Իսկ ցուցարարները մի շարք փողոցներ են փակել, նրանք անվադողեր են այրում: Վերջին տվյալներով՝ բախումների հետևանքով 12 մարդ է վիրավորվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել