tert.am: Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին «Թասնիմ» գործակալությանը տված հարցազրույցում դատապարտել է Ադրբեջանի «անթույլատրելի քայլն՝ ուղղված իրանցի վարորդներից Գորիս-Կապան ճանապարհահատվածն անցնելիս հարկ պահանջելուն՝ հավելելով, որ ճանապարհին հարկի գանձումը հակասում է հրադադարին»:
«Իրանական բեռնատարները հարկ են վճարում Հայաստան ժամանելիս և չեն պատրաստվում ևս մեկ հարկ վճարել 100 կմ ավելի շուտ: Ակնկալում ենք, որ Ադրբեջանը վերջ կտա դրան (գանձմանը), քանի դեռ այլընտրանքային ճանապարհը պատրաստ չէ»,- հավելել է իրանցի դիվանագետը:
comment.count (0)