ԵՄ-ն ի գիտություն է ընդունել տասը դեսպաններին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու` Թուրքիայի որոշումը |factor.am|
19:18 - 25 հոկտեմբերի, 2021

ԵՄ-ն ի գիտություն է ընդունել տասը դեսպաններին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու` Թուրքիայի որոշումը |factor.am|

factor.am: Եվրամիությունն ի գիտություն է ընդունել արևմտյան պետությունների տասը դեսպաններին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու՝ Թուրքիայի որոշումը, սակայն ներգրավված երկրները դեռ պաշտոնական ծանուցումներ չեն ստացել։ Բրյուսելում կայացած ճեպազրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Փիթեր Ստանոն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ի գիտություն ենք ընդունել և ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը Էրդողանի վերջին հայտարարությունից հետո:Երկրները դեռ ծանուցումներ չեն ստացել, ուստի ես առայժմ զերծ կմնամ հետագա մեկնաբանություններից»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ 10 երկրների՝ Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Միացյալ Նահանգների դեսպանատներն ավելի վաղ կոչ էին արել Թուրքիային՝ ազատ արձակել թուրք իրավապաշտպան, ակտիվիստ Օսմանա Քավալային։ Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ են կանչվել այս երկրների դեսպանները, նրանց հիշեցվել է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան պահպանելու անհրաժեշտության մասին։ Այնուհետև Էրդողանը հայտարարել է, որ հանձնարարել է Թուրքիայի ԱԳՆ-ին «պերսոնա նոն գրատա» («անցանկալի անձ») հայտարարել 10 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի դեսպաններին, որոնք կոչ էին արել ազատ արձակել Քավալային։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել