ԱԺ նախագահը և Նիկոսիայի քաղաքապետը քննարկել են կրթությանը, մշակույթին և փոխադարձ հետաքրքրություններին առնչվող հարցեր
19:25 - 25 հոկտեմբերի, 2021

ԱԺ նախագահը և Նիկոսիայի քաղաքապետը քննարկել են կրթությանը, մշակույթին և փոխադարձ հետաքրքրություններին առնչվող հարցեր

Կիպրոս կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Նիկոսիայի քաղաքապետ Կոնստանտինոս Յորկաջիսին:

Քաղաքապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ հայ-կիպրական հարաբերություններն օրինակելի են բոլոր ասպարեզներում:

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընդունելության համար՝ նշելով, որ հայ-կիպրական բարեկամական հարաբերություններին նպաստող գործոններից է նաև Կիպրոսի հայ համայնքը:

Կողմերը քննարկել են մայրաքաղաքային կյանքում հայ համայնքի ընդգրկվածությանն ու դերակատարությանը վերաբերող հարցեր: Նիկոսիայի քաղաքապետի խոսքով՝ հայ համայնքի կենսագործունեությունը և ակտիվությունը համարվում է Կիպրոսի հասարակական-քաղաքական կյանքի բաղկացուցիչ մասը: Նա հավելել է, որ հայկական մշակույթը Կիպրոսի մշակութային ամբողջականության դասական ուղղություններից է:

Զրուցակիցները քննարկել են կրթությանը, մշակույթին և հանրային փոխադարձ հետաքրքրություններին առնչվող հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել