Լեհաստանի վարչապետին ԵՄ-ի նկատմամբ դիրքորոշման համար քննադատում են իր երկրում |1lurer.am|
20:29 - 25 հոկտեմբերի, 2021

Լեհաստանի վարչապետին ԵՄ-ի նկատմամբ դիրքորոշման համար քննադատում են իր երկրում |1lurer.am|

1lurer.am: «Երրորդ համաշխարհային պատերազմի մասին» հայտարարության համար քննադատության թիրախում է հայտնվել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ գրում է РИА Новости-ն: Նա նշել է, որ ֆինանսավորման կրճատմանը միտված ԵՄ-ի ցանկացած գործողություն կհանդիպի խիստ պատասխան միջոցների: Եվրահանձնաժողովի նախկին ղեկավար, Լեհաստանի նախկին վարչապետ և ներկա ընդդիմության առաջնորդ Դոնալդ Տուսկը, Twitter- ում մեկնաբանելով Մորավեցկու հայտարարությունը, գրել է. «Քաղաքականության մեջ հիմարությունն ամենալուրջ դժբախտությունների պատճառն է»:

Լեհաստանի պաշտպանության նախկին նախարար Տոմաշ Սեմոնյակն էլ ասել է, որ «վարչապետ Մորավեցկին, Եվրահանձնաժողովին զգուշացնելով, Լեհաստանի դեմ Երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու մասին, անցնում է բոլոր սահմանները»։ «Նա չի հասկանում, թե ինչ են նշանակում «համաշխարհային պատերազմ» բառերը միլիոնավոր լեհերի համար: Այս վարչապետի ամեն օրը աղետ է»,- գրել է Սեմոնյակը Twitter-ում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել