ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Սիերա Լեոնեի դեսպանին․ քննարկել են համագործակցության հնարավոր հեռանկարները
20:50 - 25 հոկտեմբերի, 2021

ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Սիերա Լեոնեի դեսպանին․ քննարկել են համագործակցության հնարավոր հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիերա Լեոնեի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարայի գլխավորած պատվիրակությանը (նստավայրը՝ Թեհրան):

Կողմերը քննարկել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության հնարավոր հեռանկարները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է կրթության ոլորտում Հայաստանում ներկայում իրականացվող բարեփոխումները՝ պատրաստակամություն հայտնելով կիսվել մեր երկրի փորձառությամբ: Անդրադառնալով երկու երկրների միջև բարձրագույն կրթության ոլորտում հնարավոր համագործակցությանը՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ այն կարող է իրականացվել միջբուհական կապերի ձևավորման միջոցով՝ հաշվի առնելով երկուստեք հետաքրքրությունները:

Դեսպան Ալի Բադարա Կամարան վստահեցրել է, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի Հայաստանի և Սիերա Լեոնեի միջև համագործակցության զարգացման համար: Դեսպանը նշել է, որ իր երկրում առկա է գրագիտության բարձրացման և բարձրագույն կրթության ոլորտում ինտեգրացիոն կապերի ամրապնդման խնդիր՝ ակնկալելով համագործակցություն հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ:դիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կրթության ոլորտում երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել