ԱԺ-ն շփման գծում տիրող իրավիճակին և սահմանազատման խնդիրներին առնչվող թեմայով փակ քննարկում կանի |armenpress.am|
10:34 - 26 հոկտեմբերի, 2021

ԱԺ-ն շփման գծում տիրող իրավիճակին և սահմանազատման խնդիրներին առնչվող թեմայով փակ քննարկում կանի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովում փակ նիստում քննարկում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» թեմայով:

Նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդն առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» թեմայով հրատապ քննարկում անցկացնել փակ նիստում:

Համապատասխան որոշման նախագիծը քվեարկությամբ ստացավ 63 կողմ, 17 ձեռնպահ ձայներ:

Առաջարկվել է հարակից զեկուցման հնարավորություն տալ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցին և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին: Այս որոշման նախագիծը ևս քվեարկությամբ ընդունվեց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել