Արցախում կորոնավիրուսային հիվանդության 43 նոր դեպք է գրանցվել. 2 մարդ մահացել է
12:18 - 26 հոկտեմբերի, 2021

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 43 նոր դեպք է գրանցվել. 2 մարդ մահացել է

Արցախում հոկտեմբերի 25-ին կատարվել է 138 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 43 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 135 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 70-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Կա երկու մահվան դեպք։ Հիվանդներից 73-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր սիրտ-անոթային անբավարարություն: 64-ամյա տղամարդը նույնպես մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ 40% թոքերի հյուսվածքի ախտահարումով:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15.888 քաղաքացու հետազոտություն, որից 1726-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել