Էրդողանը նշել է Հայաստանի հետ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման պայմանը |factor.am|
22:10 - 26 հոկտեմբերի, 2021

Էրդողանը նշել է Հայաստանի հետ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման պայմանը |factor.am|

factor.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու և հարաբերությունների՝ երկար սպասված կարգավորման համար մթնոլորտն ավելի բարենպաստ է, քան երբևէ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ադրբեջանցի գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի հետ Արցախի գրավյալ Կովսականի Աղաձոր գյուղում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նա նշել է, որ եթե Հայաստանն անկեղծ կամք դրսևորի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, ոչ մի խոչընդոտ չի լինի նաև Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար։

«Անհրաժեշտ է, որ սահմանները որոշվեն ու փոխադարձ ճանաչվեն։ Այդ ըմբռնումը կազմում է բարիդրացիական հարաբերությունների հիմքը»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ «կգա օրը, երբ կկարողանան Զանգեզուրից Ստամբուլ մեկնել, իսկ տարածաշրջանի դիրքերը՝ որպես տարանցիկ լոգիստիկ կենտրոն, կամրապնդվեն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել