ԱԺ-ն չընդունեց Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակի հայտարարության տեքստը |hetq.am|
11:05 - 27 հոկտեմբերի, 2021

ԱԺ-ն չընդունեց Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակի հայտարարության տեքստը |hetq.am|

hetq.am: Խորհդարանը հերթական նիստում մերժեց ընդդիմության հեղինակած հայտարարության տեքստը` Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում դռնփակ նիստ էր հրավիրվել սահմանային իրավիճակի վերաբերյալ, որից հետո էլ ընդդիմությունը կազմել է հայտարարության տեքստը, որով խորհրդարանը դատապարտում էր Ադրեջանի ու Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների ու վարձկանների ներգրավմամբ սեպտեմբերի 27-ից սկսված զինված ագրեսիան, նաև պատերազմի դադարեցումից հետո գերեվարված անձանց նկատմամբ միջազգային իրավունքի խախտումներն ու պատերազմական հանցագործությունները:

Հայտարարության տեքստում անդրադարձ կար նաև 2021թ․ մայիսից ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների հարցին, ինչպես նաև պնդում, թե ՀՀ-ն ներկայացնող որևէ պաշտոնյա, այդ թվում` գործադիրի ղեկավարը չի կարող ոչ բանավոր, ոչ գրավոր կերպով տալ որևէ համաձայնություն, ինչը կարող է ոտնձգություն առաջացնել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ տեքստը ստացել են երեկ օրվա երկրորդ կեսին, հնարավորություն չեն ունեցել մասնակցել կազմման աշխատանքներին: Նրա խոսքով` տեքստում ներքաղաքական բովանդակություն ունեցող ձևակերպումներ կան, որոնց համամիտ չեն, ուստի չեն մասնացկի քվեարկությանը: Այսպիսով հայտարարության տեքստը 26 կողմ ձայնով չընդունվեց` չստանալով ընդունման համար անհրաժեշտ քվե:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել