Այս շոկը, որ ներկա պահին կա, ողջ աշխարհում է․ Արտակ Մանուկյանը՝ գնաճի մասին |tert.am|
12:29 - 27 հոկտեմբերի, 2021

Այս շոկը, որ ներկա պահին կա, ողջ աշխարհում է․ Արտակ Մանուկյանը՝ գնաճի մասին |tert.am|

tert.am: Սեպտեմբերին Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում գնաճը 8,9 տոկոս էր, պարզ չէ՝ մինչև տարեվերջ որքան կփոխվի, իսկ հաջորդ տարվա համար 5,5 տոկոս է կանխատեսվում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Արտակ Մանուկյանի թեկնածության քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքից Էլինար Վարդանյանը։

Դիմելով Արտակ Մանուկյանին՝ պատգամավորը նկատեց, որ գնաճի զսպման հարցում քաղաքացին կառավարության կիրառած գործիքակազմը չի տեսնում։ «Մարդը, որ գնում է հաց առնելու, մսամթերք առնելու, բանջարեղեն առնելու, իր կյանքում կառավարության գործողությունները չի տեսնում»,–ասաց նա և նշեց, թե ինչ  քայլեր կարելի է անել գնաճի հետևանքները մեղմելու համար, քանի որ, իր գնահատմամբ, ոչինչ չի արվում։

Արտակ Մանուկյանը նշեց, որ եթե վերլուծենք բանջարեղենի 64,7 տոկոս գնաճը, կտեսնենք, որ այն մեծապես պայմանավորված է կարտոֆիլի գների բարձրացմամբ։ «Այս շոկը, որ ներկա պահին կա, ողջ աշխարհում է»,–ասաց նա և նշեց, որ ընտրվելու դեպքում կարող են քննարկել, թե  ինչպիսի ծրագրային մոտեցումներ կարող է լինել այս կարճաժամկետ շոկերը մեղմելու առումով։

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել