Թուրքական անօդաչուների մատակարարումն Ուկրաինային չի նպաստում Դոնբասում իրավիճակի կարգավորմանը. Պեսկով   |tert.am|
15:02 - 27 հոկտեմբերի, 2021

Թուրքական անօդաչուների մատակարարումն Ուկրաինային չի նպաստում Դոնբասում իրավիճակի կարգավորմանը. Պեսկով |tert.am|

tert.am: Թուրքական հարվածային անօդաչուների մատակարարումն Ուկրաինային կարող է հանգեցնել Դոնբասի շփման գծում տիրող իրավիճակի ապակայունացմանը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասուլիսի ժամանակ:

«Մենք իսկապես լավ և հատուկ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, սակայն տվյալ դեպքում, ցավոք սրտի, հաստատվում են մեր մտավախություններն այն մասին, որ նման տեսակի սպառազինման մատակարարումներն ուկրաինացի զինվորականներին կարող են հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը շփման գծում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:




Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել