Եռօրյա զորավարժությունների շրջանակում անցկացվել են հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներ
20:53 - 27 հոկտեմբերի, 2021

Եռօրյա զորավարժությունների շրջանակում անցկացվել են հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներ

Հոկտեմբերի 27-ին N զորամիավորումում մեկնարկած եռօրյա զորավարժությունների շրջանակում անցկացվել են հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ։

ՊՆ-ն տեղեկացնում է, որ հրետանային ստորաբաժանումները, զբաղեցնելով նախորոշված շրջանները, ստացել են պայմանական հակառակորդի կոորդինատների հայտնաբերման, կրակակետերն ու կարևոր նշանակության օբյեկտները, հրամանատարական կետերը, ռազմական տեխնիկան ու կենդանի ուժը ոչնչացնելու մարտական առաջադրանք։

Զինծառայողներն արագ և ճշգրիտ գործողություններով կատարել են առաջադրված խնդիրները, ցուցաբերել մասնագիտական բարձր կարողություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել