ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Հայաստան |armenpress.am|
14:46 - 29 հոկտեմբերի, 2021

ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներ Կիմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) նոյեմբերի 3-5-ը կայցելեն Հայաստան: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ն:

Հայաստանում քննարկումների կենտրոնում են լինելու ընտրական բարեփոխումները, սահմանադրական ինստիտուտների միջև հարաբերությունները, դատական համակարգի անկախությունը, ԶԼՄ-ների վիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու դրա հետևանքները Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա:

ԵԽԽՎ համազեկուցողները Երևանում բարձր մակարդակի հանդիպումներ կունենան Հայաստանի իշխանությունների, խորհրդարանական հանձնաժողովների անդամների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների ու ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ:

Ակնկալվում են նաև հանդիպումներ դատական համակարգի, դիվանագիտական հանրության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել