Հռոմում մեկնարկել է «Մեծ քսանյակի» գագաթաժողովը |azatutyun.am|
14:14 - 30 հոկտեմբերի, 2021

Հռոմում մեկնարկել է «Մեծ քսանյակի» գագաթաժողովը |azatutyun.am|

azatutyun.am: Հռոմում մեկնարկել է աշխարհի քսան առաջատար արդյունաբերական պետությունների ղեկավարների գագաթաժողովը։ Երկօրյա հավաքին մասնակցում են «Մեծ քսանյակի» անդամ բոլոր պետությունների ղեկավարները բացառությամբ Ռուսաստանի և Չինաստանի նախագահների։

Վլադիմիր Պուտինն ու Սի Ձինպինը Հռոմում ընթացող քննարկումներին մասնակցում են հեռավար կարգով։

«Մեծ քսանյակի» գագաթաժողովի քննարկման հիմնական թեման, ըստ արևմտյան աղբյուրների, կլիմայի փոփոխություններն են։ Հռոմի հավաքը նախորդում է կլիմայական փոփոխություններին նվիրված գլոբալ համաժողովին, որի մեկնարկը կտրվի վաղը շոտլանդական Գլազգոյում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել