Արամ Ա կաթողիկոսը ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընդհանուր քարտուղարին
22:27 - 01 նոյեմբերի, 2021

Արամ Ա կաթողիկոսը ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընդհանուր քարտուղարին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Ժնևում ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (Ե.Հ.Խ.) ընդհանուր քարտուղար, դոկտոր Եոան Սաքային: Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

«Դոկտ. Սաքա Վեհափառ Հայրապետին պարզեց Ե.Հ.Խ.ին դիմագրաւած դժուարութիւններն ու մարտահրաւէրները, ինչպէս նաեւ յառաջիկայ տարի տեղի ունենալիք համաժողովին նախապատրաստական աշխատանքներուն ընթացքը:

Նորին Սրբութիւնը Ե.Հ.Խ.էն ներս ունեցած երկար տարիներու իր փորձառութեան լոյսին տակ, ընդհանուր քարտուղարին փոխանցեց իր տեսակէտները կարգ մը կարեւոր խնդիրներու ու ծրագիրներու գծով: Յայտնենք, որ համաժողովի պատրաստութեան աշխատանքներու լծուած յանձնախումբերուն մէջ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ներկայացուցիչները իրենց կարեւոր նպաստը պիտի բերեն:

Հանդիպումին Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էր Ժընեւի մէջ Կաթողիկոսարանի միջ-եկեղեցական յարաբերութեանց ներկայացուցիչ փրոֆ. Թենի Փիրի-Սիմոնեանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել