Ռոբերտ Քոչարյանի մոտ նկատվել են կորոնավիրուսի որոշակի նախանշաններ․ դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով |tert.am|
14:04 - 02 նոյեմբերի, 2021

Ռոբերտ Քոչարյանի մոտ նկատվել են կորոնավիրուսի որոշակի նախանշաններ․ դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով |tert.am|

tert.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկվել են ԵԴ/0253/01/19 գործով լսումները։

Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին։ Ինչպես տեղեկացրեց պաշտպան Հայկ Ալումյանը, նախագահի հարազատներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանը շատ է շփվել այդ մարդու հետ։

Այսօր նրա մոտ նկատվել են կորոնավիրուսի որոշակի նախանշաններ, և նա թեստ է հանձնել։ Պաշտպանը նաև նշեց, որ եթե, այնուամենայնիվ, դատարանը գտնի, որ Քոչարյանը պետք է ներկայանա, 15 րոպեի ընթացքում նա կներկայանա նիստին։ 

Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով՝ մինչև նոյեմբերի 9-ը։

Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել