ՀՅԴ-ն 20 խոշորացված համայնքում կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
20:02 - 02 նոյեմբերի, 2021

ՀՅԴ-ն 20 խոշորացված համայնքում կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ակտիվորեն կմասնակցի 2021 թ. դեկտեմբերի 5-ին նախատեսված՝ համայնքների ավագանիների ընտրություններին:

Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, կուսակցությունը կմասնակցի նաև նոյեմբերի 14-ին անցկացվելիք՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու ընտրություններին:

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ-ն կմասնակցի Արագածոտնի մարզի Աշտարակ, Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Մեծամոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Արթիկ, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Նաիրի և Նոր Հաճն համայնքներում:

Կուսակցությունը դաշինքներով կմասնակցի Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Մարտունի, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Բաղրամյան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Շիրակի մարզի Ախուրյան, Արագածոտնի մարզի Թալին և Վայոց Ձորի Մարզի Ջերմուկ համայնքներում կայանալիք ընտրություններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել