ՀՀ ՊԵԿ նախագահն ընդունել է ՌԴ դեսպանին. հանդիպմանը կարևորվել են երկու պետությունների մաքսային և հարկային մարմինների միջև շարունակական ակտիվ շփումները
13:17 - 03 նոյեմբերի, 2021

ՀՀ ՊԵԿ նախագահն ընդունել է ՌԴ դեսպանին. հանդիպմանը կարևորվել են երկու պետությունների մաքսային և հարկային մարմինների միջև շարունակական ակտիվ շփումները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը:

Հանդիպման ընթացքում կարևորվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային մաքսային և հարկային ծառայությունների ղեկավարների միջև հաճախակի հանդիպումներն ու երկու պետությունների մաքսային և հարկային մարմինների միջև շարունակական ակտիվ շփումները։

Ընդգծվել է էլեկտրոնային համակարգերի ներդրման շուրջ համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը։ Կողմերն անդրադարձել են վարչական փոխգործակցությունն առավել սահուն իրականացնելու և իրավապայմանագրային դաշտի շրջանակներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ երկկողմ համագործակցությունն առավել բարձր մակարդակով ապահովելու հարցերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել