ՀՀ-ն Չինաստանից ձեռք է բերել 400 հազար դեղաչափ «Սինոֆարմ» պատվաստանյութ
14:33 - 03 նոյեմբերի, 2021

ՀՀ-ն Չինաստանից ձեռք է բերել 400 հազար դեղաչափ «Սինոֆարմ» պատվաստանյութ

 Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ:

 ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, այն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում:

«Սինոֆարմ»-ը  նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: Այն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել