Կստորագրվի ռուս-հայկական գիտական համագործակցության ճանապարհային քարտեզ. Հայաստան կայցելի Ալեքսանդր Սերգեևը
16:21 - 03 նոյեմբերի, 2021

Կստորագրվի ռուս-հայկական գիտական համագործակցության ճանապարհային քարտեզ. Հայաստան կայցելի Ալեքսանդր Սերգեևը

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատվիրակությունը՝ նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևի գլխավորությամբ, կայցելի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունը:

Հանդիպման ժամանակ ՌԳԱ նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևը և ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը կստորագրեն Ռուս-հայկական գիտական համագործակցության ճանապարհային քարտեզ:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատվիրակության այցի ծրագրով նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, այցելություն «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել