ՍԴ-ը սահմանադրական է ճանաչել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածը |azatutyun.am|
16:42 - 03 նոյեմբերի, 2021

ՍԴ-ը սահմանադրական է ճանաչել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածը |azatutyun.am|

azatutyun.am: Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը։ Այս մասին հայտնեց բարձր դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը երեք օրվա ընթացքում կհրապարակվի ՍԴ պաշտոնական կայքէջում։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելը՝ ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու կամ կարգապահական տույժի կարգով։

Օրենքի տվյալ դրույթի սահմանադրականության հարցով դեռ այս տարվա մարտին բարձր դատարան էր դիմել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որը երկու անգամ հրաժարվել էր ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած համապատասխան հրամանագրի նախագիծը, և այն ուժի մեջ էր մտել օրենքի ուժով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել