Արծրուն Հովհաննիսյանը՝  ԱԺ-ում աշխատանքի անցնելու մասին |armtimes.com|
20:44 - 03 նոյեմբերի, 2021

Արծրուն Հովհաննիսյանը՝ ԱԺ-ում աշխատանքի անցնելու մասին |armtimes.com|

armtimes.com: Արծրուն Հովհաննիսյանը կնշանակվի ՀՀ Ազգային ժողովի «Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի» փորձագետ:

Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց Հովհաննիսյանը՝ հայտնելով, որ օրեր առաջ է առաջարկը ստացել հանձնաժողովից:

«Բազմաթիվ անելիքներ ու ծրագրեր կան: Առաջիկայում կլինեն տարբեր հետաքրքիր քննարկումներ, որոնք հենց հանձնաժողովի անդամներն են առաջ քաշելու: Այդ առումով ես իրենց հետ տարբեր քննարկումներ եմ ունեցել, նույնիսկ՝ մինչեւ նշանակվելս»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել