Փոխվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը |tert.am|
13:40 - 04 նոյեմբերի, 2021

Փոխվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը |tert.am|

tert.am: ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի ներկայացուցիչը փոխվել է։ Այս մասին նշված է Ֆրանսիայի կառավարության կայքում։

Ստեֆան Վիսկոնտիի փոխարեն նշանակվել է Բրիս Ռոքֆեյը։

Մինչ իր նոր նշանակումը Ռոքֆեյը զբաղեցրել է Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը Պանամայում, Ուզբեկստանում, եղել է գլխավոր հյուպատոսը Ռիո դե Ժանեյրոյում: 2000-ականներին նա քաղաքական խորհրդական էր Ռուսաստանում և Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել