Բաքուն բաց է Երևանի հետ տարբեր մակարդակներով հանդիպումներ անցկացնելու համար. Ադրբեջանի ԱԳ նախարար |tert.am|
17:29 - 04 նոյեմբերի, 2021

Բաքուն բաց է Երևանի հետ տարբեր մակարդակներով հանդիպումներ անցկացնելու համար. Ադրբեջանի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Պաշտոնական Բաքուն երբեք չի հրաժարվել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է haqqin.az-ը։

Նա ընդգծել է, որ այս հարցում Բաքուն բաց է տարբեր մակարդակներով հանդիպումներ անցկացնելու համար, և չի բացառել ապագայում նման հանդիպումների հնարավորությունը։

«Եթե դա պահանջում է հանդիպումների անցկացում, մենք բաց ենք նրանց համար»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ իրենք միշտ պատրաստ են կարգավորել հարաբերությունները միջազգային նորմերի և սկզբունքների համաձայն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել