Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին միջադեպ է տեղի ունեցել |armenpress.am|
14:34 - 06 նոյեմբերի, 2021

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին միջադեպ է տեղի ունեցել |armenpress.am|

armenpress.am: Տաջիկ զինվորականները քարեր են նետել ղրղզ սահմանապահի ավտոմեքենայի վրա: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական հանձնաժողով սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնի ներկայացուցիչը:

Նրա խոսքով, տաջիկ հինգ զինվորական քարեր են նետել ղրղզստանցու ավտոմեքենայի վրա և փորձել են նաև նրան ձերբակալել, սակայն վերջինիս հաջողվել է հեռանալ:

Նշվում է, որ սահմանապահը չի տուժել, սակայն կոտրվել են մեքենայի ապակիները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել