ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը որոշեց չեղարկել ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթը․ ռեկտորի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին
16:43 - 06 նոյեմբերի, 2021

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը որոշեց չեղարկել ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթը․ ռեկտորի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցած նիստի օրակարգային հարցերի շրջանակում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշեց չեղարկել ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթը, փոփոխություն իրականացնել ռեկտորի ընտրության կանոնակարգում և հայտարարել նոր մրցույթ: Տեղեկանում ենք ԵՊՀ պաշտոնական կայքից։

Ըստ այդմ՝ որոշվեց, որ ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու ս.թ. դեկտեմբերի 17-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել