Մահացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը
13:09 - 07 նոյեմբերի, 2021

Մահացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը

Նոյեմբերի 7-ին 92 տարեկան հասակում Ստեփանակերտում կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Վահանի Սարգսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։ 
 
«Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ից, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, նույն վայրից:
 
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը խորին ցավակցությունն է հայտնում նախագահ Սարգսյանին, նրա ընտանիքին, հարազատներին և մերձավորներին»,- նշված է գրառման մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել