Նախարարը զգուշացնում է՝ կորոնավիրուսի դեպքում ինքնաբուժությունը կարող է հանգեցնել մահվան |hetq.am|
14:49 - 08 նոյեմբերի, 2021

Նախարարը զգուշացնում է՝ կորոնավիրուսի դեպքում ինքնաբուժությունը կարող է հանգեցնել մահվան |hetq.am|

hetq.am: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին խնդրում է ինքնաբուժությամբ չզբաղվել և առանց բժշկի նշանակման հակաբիոտիկներ չընդունել: Այս մասին խորհրդարանում ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին:

«Դրական դեպքը հաստատվելուց հետո դիմում են հարևանին, մորաքրոջը, տատիկին, ճշտում, թե իրենց ինչ բուժում է արվել ու սկսում ինքնաբուժություն անել: Սա ծայրահեղ վտանգավոր և մտահոգիչ վարքագիծ է: Առիթից օգտվելով` ուզում եմ խնդրել մեր քաղաքացիներին ինքնաբուժությամբ չզբաղվել: Քովիդի պարարագում այն կարող է մահվան հասցնել»,- ասաց Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ կան վարակակիրներ, որոնք հիվանդության դեռ սկզբնական փուլում հակաբիոտիկների մեծ չափաբաժիններ են ընդունում՝ իբրև թե կանխարգելիչ նպատակով, ինչը հետագայում շատ ավելի լուրջ բարդություններ է առաջացնում:

Առավել մանրամասն՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել