Թուրքիան ևս երկու ատոմային էլեկտրակայան կկառուցի. Էրդողան |1lurer.am|
20:18 - 09 նոյեմբերի, 2021

Թուրքիան ևս երկու ատոմային էլեկտրակայան կկառուցի. Էրդողան |1lurer.am|

1lurer.am: Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախագծով կառուցվող «Աքքույու» ատոմակայանից հետո Թուրքիան մտադիր է սկսել երկրորդ և երրորդ ատոմային էլեկտրակայանների կառուցման նախագծերի իրականացումը: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ТАСС-ը:

«Մենք նախատեսում ենք 2023 թ. շահագործման հանձնել «Աքքույու» ատոմակայանի առաջին բլոկը։ «Աքքույու»-ից հետո մենք արագ կսկսենք նախապատրաստվել երկրորդ և նույնիսկ երրորդ ԱԷԿ-ի կառուցմանը։ Մենք ձգտում ենք մեր երկիրը ապահովել ատոմային էներգիայով»,- ընդգծել է Էրդողանը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում սեպտեմբերին կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են «Աքքույու» ատոմակայանի ստեղծումը և նոր բլոկների կառուցման հնարավորությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել